Իսրայելի զորքերը գրոհել են Նաբաթիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Իսրայելական բանակի հրետանին ինտենսիվ կրակ է բացել Ալի էթ Թահեր լեռնային շրջանի վրա, որը շիաների «Հեզբոլլահ» խմբավորման համար ծառայում է որպես առաջնային դիրք  Լիբանանի հարավի Նաբաթիայի նահանգում: Այդ մասին հայտնել է Al-Markaziya գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ բարձունքներում, որտեղ ստեղծված են ստորգետնյա ապաստարաններ և թունելներ, հուժկու պայթյուններ են որոտացել: Գնդակոծման են ենթարկվել նաև Նաբաթիա էլ Ֆաուքա քաղաքի բնակելի թաղամասերը, որտեղ  քանդվել է մի քանի շենք:

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Լիթանի գետի ափը՝ Հարդալի կամրջի շրջանում, որի մոտ է գտնվում լիբանանցի զինվորականների ուղեփակոցը: Բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ «զինվորների շրջանում տուժածներ չկան, և իրավիճակը մնում է վերահսկողության տակ»:

Ինչպես հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը, Իսրայելի բանակը շարունակում է ռազմական գործողությունները երկրի հարավում՝ չնայած հունիսի 19-ին հայտարարված հրադադարին: «Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր սպանված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4328-ի, իսկ վիրավորներինը՝ 12232-ի», – նշված է X-ում գերատեսչության ամփոփագրի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031