Մենք քննարկել ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև hակամարտnւթյունը դադարեցնելու անհրաժեշտությունը. Ռուբիոն՝ Լավրովի հետ բանակցությունների մասին
Մենք քննարկել ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին:
«Այսօր հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մենք քննարկել ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- գրել է Ռուբիոն:
Հիշեցնենք, որ Լավրովը և Ռուբիոն այսօր առավոտյան հանդիպում են անցկացրել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը Ուկրաինայում հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, ինչպես նաև մատնանշել է կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման անթույլատրելիությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

