Ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև առևտրային համաձայնագիրը
Հուլիսի 22-ին ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև անցյալ տարի ստորագրված ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Այս պահից սկսած՝ յուրաքանչյուր կողմի համար կզրոյացվեն կամ կնվազեցվեն մաքսատուրքերը 367 ապրանքային ենթադիրքերի նկատմամբ, որոնցով առևտուրն ընդգրկում է ամբողջ ապրանքաշրջանառության շուրջ 90%-ը:
Համաձայնագիրը կնքված է երեք տարի ժամկետով՝ ևս երեք տարվա ժամանակահատվածով գործողության ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

