Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ Բըրնհեմին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր որակ է հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին՝ ստեղծելով քաղաքական ամուր հիմք փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման համար։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս համատեղ ջանքերով կարձանագրենք նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031