Իրանը նոր միջուկային օբյեկտի մասին ԱՄՆ-ի հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակ

Թեհրանն անհիմն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի իբր թե նոր միջուկային օբյեկտի մասին և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պատասխան մեկնաբանության մեջ ընդգծել է, որ երկրի ողջ միջուկային գործունեությունն իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո և գործող երաշխիքներին համապատասխան:

«Վաշինգտոնի սևեռուն ուշադրությունը Կոլանգ Գազ Լա լեռան նկատմամբ, որտեղ ոչ մի միջուկային գործունեություն չի իրականացվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների շինծու պատրվակ», — գրել է Բաղային X սոցցանցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի մասին»: Նա նաև կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին արձագանքել ստեղծված իրավիճակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031