««Ժողովրդավարական բաստիոն»-ի երևելիները կռիվ են հայտարարել ոչ միայն քաղաքական այլախոհներին, այլ նաև Գանդիի, Մանդելայի, Սախարովի ժողովրդավարական ժառանգությանը…»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ ««Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպե՞ս մարդը կարող է ինքն իրեն հարգել՝ նվաստացնելով իր նմաններին»։ Մահաթմա Գանդի։

Ազատության ու անկախության պայքարի սիմվոլներից Մահաթմա Գանդիի այս խոսքերը կարող են վերաբերել նաև ՀՀ կառավարող շրջանակներին։

Ժամանակին Մահաթմա Գանդիից մեջբերումներ անող այսօրվա կառավարիչները թող հիշեն նրա այս խոսքերը։

Քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում չեն սահմանափակվում միայն կալանավորումներով։ Տեղի են ունենում քաղաքական որոշ ընդդիմախոսների նկատմաբ արժանապատվությունը նվաստացնող գործընթացներ ու ատելության քարոզ։

Մի կողմից տեղի է ունենում հետապնդում, մյուս կողմից՝ հետապնդվողների տոտալ պիտակավորում։

«Ժողովրդավարական բաստիոն»-ի երևելիները կռիվ են հայտարարել ոչ միայն քաղաքական այլախոհներին, այլ նաև Գանդիի, Մանդելայի, Սախարովի ժողովրդավարական ժառանգությանը՝ այդ ամենը անելով «ժողովրդավարական Արևմուտքի» լռության պայմաններում։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031