«Լենֆիլմ» կինոստուդիան կգլխավորի Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի նախկին ղեկավար Դմիտրի Դավիդենկոն
«Լենֆիլմ» կինոստուդիան կգլխավորի Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի նախկին ղեկավար Դմիտրի Դավիդենկոն, «Վեդոմոստի»-ին հայտնել են նշանակման մանրամասներին ծանոթ երկու աղբյուրներ:
Դավիդենկոն 50 տարեկան է։ Մինչ նախարարություն գալը նա երկար տարիներ աշխատել է կինոարդյունաբերությունում՝ «Красная стрела» կինոստուդիայում, «Рекун» ստուդիայում, «Россия» հեռուստաալիքում և Վերիլի Տոդորովսկու պրոդյուսերական ընկերությունում։
Նա հայտնի է որպես գծային պրոդյուսեր այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Оттепель» («Ձնհալ»), «Обитель» («Մենաստան») հեռուստասերիալները և «Географ глобус пропил» («Աշխարհագրագետը գլոբուսը խմեց») ֆիլմը:

