Կանադան չեղարկել է ԱՄՆ-ի հետ համատեղ կամրջի բացման արարողությունը
Կանադան չեղարկել է ԱՄՆ-ի հետ համատեղ նախատեսված միջոցառումը՝ նվիրված Կանադայի Վինձոր քաղաքը և ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքը միացնող Գորդի Հոուի միջազգային կամրջի բացմանը․ գրում է Reuters գործակալությունը։
Որպես միջոցառման չեղարկման պատճառ նշվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային սպառնալիքները։
«Միացյալ Նահանգների կողմից այս շաբաթվա սկզբին հնչած առևտրային սպառնալիքների պայմաններում երկու երկրների միջև տոնական միջոցառում անցկացնելը տեղին չէր լինի», – հայտարարել է Կանադայի ենթակառուցվածքների նախարարի խոսնակը։
Նախատեսվում է, որ կամուրջը երթևեկության համար կբացվի հուլիսի 27-ին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների մեծ մասի նկատմամբ՝ հայտարարելով, որ Օտտավան խտրական քաղաքականություն է վարել ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային արտադրանքի և կաթնամթերքի նկատմամբ։

