Օրբանը կոչ է արել աջակիցներին ընդվզել երկրի նոր կառավարության դեմ

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը, որն իշխանությունից հեռացավ ապրիլին կայացած ընտրություններում պարտությունից հետո, իր աջակիցներին կոչ է արել երկրում վերականգնել ժողովրդավարությունը, որը, նրա խոսքով, «ջախջախվել է» նոր կառավարության կառավարման ներքո․ գրում է Reuters գործակալությունը։

Ընտրություններում պարտությունից հետո Օրբանը Facebook-յան իր էջում արել է իր առաջին կոշտ քաղաքական հայտարարությունները։ Նա հրապարակել է «Դիմադրության հայտարարություն» այն բանից, երբ նրա «Ֆիդես» կուսակցությունը հայտնեց, որ դատախազները խուզարկություն են իրականացրել գրասենյակներում, որտեղ տեղակայված են կուսակցության ինտերնետային սերվերները։

Դատախազությունը նշում է, որ գործողությունը կապված էր Օրբանի կառավարության օրոք Ազգային մշակութային հիմնադրամում (NKA) «յուրացման և այլ քրեական իրավախախտումների» վերաբերյալ իրականացվող հետաքննության հետ։

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան «դադարել է ժողովրդավարական պետություն լինելուց» այն բանից հետո, երբ վարչապետ Պետեր Մագյարի կառավարությունը սահմանադրական փոփոխություն ընդունեց՝ դադարեցնելով նախագահի և Սահմանադրական դատարանի ղեկավարի լիազորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031