Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական համաձայնությունն է տվել Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային ծրագրում Վաշինգտոնի աջակցության վերաբերյալ գործարքին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը։

30 տարի ժամկետով նախատեսված նոր համաձայնագիրը ենթադրում է տասնյակ միլիարդավոր դոլարների հատկացում։ Միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում առանցքային դերակատարումը վերապահվելու է ամերիկյան ընկերություններին։ Գործարքի հիմնական դրույթը Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման օբյեկտի կառուցումն է (եթե կողմերը նման քայլն արդարացված համարեն)։

Սպասվում է, որ առաջիկա օրերին գործարքը կուղարկվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմում նախնական հավանություն են տվել գործարքին։ Համաձայնագիրը ենթադրում է որոշակի սահմանափակումներ, սակայն, դեռևս պարզ չէ, թե հստակ ինչում են դրանք արտահայտվելու։ Փաստաթղթի նախագիծը թագավորությանը չի պարտադրում լրացուցիչ արձանագրություն ստորագրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԵՄԳ) հետ երաշխիքների մասին համաձայնագրին, ընդգծել է CNN-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031