Բաժիններ՝

Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են

Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նորք–Մարաշ վարչական շրջանի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում օտարերկրացու դի է հայտնաբերվել` ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

Նշենք, որ սպանվածը 24 տարեկան Վալենտ Տամբուտոն էր, նա ՏՏ մասնագետ էր։

Հայաստանի քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ քննության շրջանակում 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «սպանություն մի խումբ անձանց կողմից» հոդվածով։

«Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ը` ձերբակալվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրել են ՔԿ-ից։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ բոլորը Ինդոնեզիայի քաղաքացիներ են։

Սպանվածի եղբայրը՝ Առնոլդ Տամբուտոն, ԶԼՄ-ներին հայտնել է, որ վարկածներից մեկի համաձայն` սպանության շարժառիթը կապված է ֆինանսական հարցի հետ․ ենթադրյալ հանցագործները պարտքով փող էին վերցրել սպանվածից։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են երիտասարդին ներքաշել հանցավոր սխեմայի մեջ, սակայն նա հրաժարվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031