Սկալոնիից հետո ո՞վ կգլխավորի Արգենտինայի հավաքականը․ հայտնի են գլխավոր հավակնորդները
Մարզիչներ Մարսելո Գալյարդոն և Դիեգո Սիմեոնեն դիտարկվում են որպես Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներ, եթե Լիոնել Սկալոնին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լիոնել Սկալոնիի գործող պայմանագրի ժամկետը Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Վերոնշյալ մասնագետները կարող են ստանձնել ազգային թիմի ղեկը, եթե ներկայիս գլխավոր մարզիչը հեռանա ավելի վաղ, քան նախատեսված է աշխատանքային պայմանագրով։
Ներկայումս Գալյարդոն գործազուրկ է, իսկ Դիեգո Սիմեոնեն գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ AFA-ի համար առաջնահերթ տարբերակը հենց Սիմեոնեն է։
Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը և հաղթել Ֆինալիսիմայում։
ArmSport

