Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները՝ նախագահ Աունի հետ հանդիպումից հետո
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարում է իր վարչակազմին թույլատրել ամերիկյան բոլոր ավիաընկերություններին ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լիբանան: Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ նրա հանդիպման արդյունքներով:
«Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո, որն ականավոր աշխատանք է կատարել իր երկրի ձևափոխման ուղղությամբ, իմ վարչակազմին հանձնարարում եմ ամերիկյան բոլոր ավիափոխադրողներին թույլատրել ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լիբանան, որպեսզի ամերիկացիները կարողանան հեշտությամբ այցելել այս հրաշալի երկիրը,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:- Հույս ունեմ, որ մյուս երկրները կհետևեն այս օրինակին»:
Ավելի վաղ, նախքան երկկողմ հանդիպման սկսվելը, Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Աունի հետ քննարկել «Հըզբոլլահ» խմբավորմանը դուրս մղելու հարցում Լիբանանին Միացյալ Նահանգների աջակցության «կոնկրետ ծրագրեր»:

