Հայկ Մինասյանն՝ աշխարհի չեմպիոն
Հրաձիգ Հայկ Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող հրաձգության շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչը շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի տղամարդկանց անհատական պայքարում խոցել է 384 միավորով:
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Նույն մրցաձեւում երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել նաեւ Աիդա Ազատյանը: Շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի ժ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը ոսկե մեդալակիր է դարձել 379 միավոր արդյունքով:
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։

