Իսրայելը Գազայի հատվածը փաստացի երկու մասի բաժանող հսկայական հողային պատնեշ է կառուցում

Իսրայելական զինվորականներն առանց ավելորդ աղմուկի, սակայն արագ տեմպերով հսկայական հողային պատնեշ են կառուցում, որն անջատում է իրենց վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի ավելի քան 50% տարածքը անկլավի մնացած մասից: Անկախ արբանյակային լուսանկարների տվյալների՝ դա ավելի է ամրապնդում պաղեստինյան փոքր տարածքի պառակտումը, հայտնում է Associated Press-ը:

Վերջին ամիսների ընթացքում կառուցվել է ավելի քան 23 կիլոմետր երկարությամբ ամրություններ, որոնք անցնում են իսրայելական բանակի ավերած պաղեստինյան բնակավայրերով: Դա գերազանցում է ափամերձ գոտու ամբողջ երկարության կեսը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 40 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 11 կիլոմետր, իսկ բնակչությունը գերազանցում է 2 միլիոն մարդը:

Արբանյակային լուսանկարներին ծանոթանալուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը Associated Press-ին հաստատել է «դեղին գծի» շրջանում ֆիզիկական պատնեշի կառուցման փաստը. դա այն սահմանն է, որտեղ իսրայելական զորքերը հետ են քաշվել ՀԱՄԱՍ-ի հետ հոկտեմբերյան հրադադարի համաձայնագրի շրջանակում: ԱՄՆ աջակցությամբ մշակված փաստաթղթում այդ գիծը դիտարկվում էր որպես տարածքի ժամանակավոր սահմանազատում՝ մինչև իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031