Դեմոկրատները հետաքննում են Էպշտեյնի կապերն օտարերկրյա կառավարությունների հետ. Axios
Սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնը կարող է գործել որպես չգրանցված օտարերկրյա գործակալ, հայտարարում է Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի դեմոկրատների առաջատար անդամը:
Սպիտակ տանը հղած նամակում կոնգրեսական Ջեյմի Ռասկինը պնդում է, որ Էպշտեյնի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ դատապարտված ֆինանսիստը խորհրդատվություն է տրամադրել Քուվեյթի, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը:
Ռասկինի խոսքով՝ Էպշտեյնը խորհուրդներ է տվել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքին՝ հանդես գալով որպես վերջինիս «ուղեցույց (շերպա) ամերիկա-ռուսաստանյան և մերձավորարևելյան դիվանագիտության հարցերում», և, ինչը «ամենից մտահոգիչն է՝ ըստ երևույթին, խորհուրդներ է տվել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին այն մասին, թե ինչպես պետք է վարվել նախագահ Թրամփի հետ»:
Ըստ ամենայնի՝ Էպշտեյնը խորհուրդներ է տվել ՄԱԿ-ում Ռուսաստանի հանգուցյալ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին Թրամփի հետ վարվելակերպի վերաբերյալ՝ 2018 թվականին գրելով.
«Չուրկինը հոյակապ էր: Նա մեր զրույցներից հետո հասկացավ Թրամփին, դրանում որևէ բարդ բան չկա: Պարզապես պետք է ցույց տալ, որ նա ինչ-որ բան կստանա, և վերջ, ամեն ինչ շատ պարզ է»:
Իր հարցման մեջ Ռասկինը կառավարությանը ժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 3-ը՝ տրամադրելու 19 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Էպշտեյնի շփումներին առնչվող փաստաթղթերը:

