Իրանը կիրառել է ՌԴ-ով անցնող առևտրային ուղին՝ շրջանցելով ծովային շրջափակումը. փոխնախարար
Իրանը կարողացել է խուսափել ծովային շրջափակման հետևանքներից ապրանքների մատակարարումը վերաուղղորդելով Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Թալային։
«Հնդկական օվկիանոսից երթուղին փոխելով Ռուսաստանով և Կասպից ծովով անցնող ուղիով` մենք կարողացանք դիմակայել լիակատար տնտեսական շրջափակման սպառնալիքին», – ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Փոխնախարարի խոսքով՝ երկիր մտնող բոլոր բեռների ավելի քան 30%-ն անցնում է Իրանի հյուսիսային նավահանգիստներով։ Նախևառաջ, ինչպես ընդգծել է Թալային, այդ նավահանգիստներով անցնում են գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք ապահովում են երկրի պարենային անվտանգությունը։ Նա հավելել է, որ ԱՄՆ շրջափակումը ներքին շուկայում ապրանքների մատակարարման հետ կապված որևէ խափանում չի առաջացրել։

