«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. ««Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից
Ըստ Reuters լրատվական գործակալության, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրն այլևս ընտրություններ չի անցկացնի: Ըստ Օրտեգայի, դրանով նա փաստացի վերացնում է ընդդիմության ցանկացած հնարավորություն՝ իրենից իշխանությունը վերցնելու համար։
Օրտեգայի խոսքով՝ այս քայլը կկանխի որևէ ընդդիմադիր ուժի վերադարձը իշխանության։
Ճիշտ է, Օրտեգան, որը ղեկավարում է երկիրը 2007 թվականից դեռևս չի հստակեցրել, թե ի՞նչ իրավական մեխանիզմով են իրականացվելու այդ փոփոխությունները։ Բայց վստահ եմ, ինչպես կամենա, այնպես էլ կանի, որովհետև երկրում գործնականում ընդդիմություն գրեթե չի մնացել:
Հ.Գ. 1
Դանիել Օրտեգան ավելի ազնիվ է գտնվել: Առանց տարածք հանձնելու, առանց զոհերի, առանց ավելորդ դեմոկրատական սեթևեթանքների ու թշնանահաճո քաղաքականության, առանց քարոզչական կեղծիքների և ժողովրդավարության բաստիոնի մասին կեղծ քարոզչության՝ մտադիր է չեղարկել ընտրությունները և վերջ:
Օրինակ, վերջին տարիներին Հայաստանի ՏԻՄ ընտրություններում հաղթած բոլոր ընդդիմադիրները, հաղթելուց հետո անցել են կալանավայրերով ու դատարաններով: Ես չգիեմ, կա՞ Հայաստանում պայքարող հասարակական, քաղաքական միավորում, որի ղեկավարը, կամ ղեկավար կազմի ներկայացուցիչը, քաղաքական մոտիվներով հայտնված չլինի որևէ իրավական գործընթացի մեջ, կամ վատագույն դեպքում՝ կալանավորված չլինի:
Եթե չկա նման ուժ, մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին և ընդհանրապես վերացնի ընտրական համակարգը՝ հիմնավորելով այն որպես ընդդիմադիրների ազատությանը, Հայաստանի խաղաղությանը և իշխանականների լավ կյանքին սպառնացող գործընթաց…
Հ.Գ.2
Դանիել Օրտեգայի այս հայտարարությունը հնչեց նրա ձեռքում բացարձակ իշխանության երկար տարիներ կենտրոնացման ֆոնին։
Վերջին 10 տարիներին Նիկարագուայում ձերբակալվել, ունեզրկվել կամ քաղաքական գործընթացներից հեռացվել են ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են գործող ղեկավարության լիազորությունները»:

