Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության լարվածության ֆոնին
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին: Քննարկվում են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, դրանց թվում՝ Իսրայելի՝ հակամարտության մեջ ներքաշվելու հավանականությունը, եթե Իրանը որոշի հարված հասցնել երկրին, հայտնում է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները երկրի ղեկավարությանը զեկուցել են, որ Թեհրանում ակտիվ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք արժե Իսրայելը վերցնել թիրախի տակ:
Հաղորդվում է, որ հակամարտության հնարավոր ընդլայնման դեպքում Իսրայելը սերտորեն համակարգում է իր գործողությունները ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հետ: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) վերջին օրերին մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ իրավիճակի հետագա սրման դեպքում օպերատիվ արձագանքումն ապահովելու համար:

