Բաժիններ՝

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը հաստատել է, որ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ թե 48, այլ աննախադեպ՝ 64 ազգային հավաքական: Սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն երկրորդ անգամ անընդմեջ կընդլայնի մրցաշարի մասնակիցների քանակը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Մրցաշարի ձևաչափը խոստանում է լինել պատմության մեջ ամենայուրահատուկը։ Քանի որ 2030 թվականին լրանում է Մունդիալի 100-ամյակը, բացման հանդիպումները կանցկացվեն Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում։ Մնացած բոլոր հանդիպումները կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։

«Հաջորդն անցկացվելու է տանը։ 2030 թվականին գալիս է Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի աշխարհի առաջնությունը։ Սա ֆուտբոլի համար հիանալի հնարավորություն է՝ նշելու Աշխարհի գավաթի 100-ամյակը՝ 64 թիմերի մասնակցությամբ մրցաշարով»,- իր սոցցանցերում հրապարակված տեսանյութում նշել է Դոմինգեսը:

Հատկանշական է, որ բոլոր վեց հյուրընկալող երկրները՝ Իսպանիան, Պորտուգալիան, Մարոկկոն, Ուրուգվայը, Պարագվայը և Արգենտինան, ավտոմատ կերպով կստանան ԱԱ-2030-ի ուղեգիր և չեն մասնակցի որակավորման փուլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031