Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո

ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։

Sky Sports-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական մարմինը կուսումնասիրի մրցավարի զեկույցը, խաղի պաշտոնական փաստաթղթերը և տեսագրությունները՝ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Հուլիսի 19-ին Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։

Եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում բախում է տեղի ունեցել երկու թիմերի ներկայացուցիչների միջև։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Արգենտինայի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը գետնին տապալում Իսպանիայի կիսապաշտպան Գավիին, իսկ Արգենտինայի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին միջամտել է՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։

Հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել նաև Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինան և նույն հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալան։ Ուսումնասիրվելու է նաև թիմի պահվածքը մրցանակաբաշխության ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031