Երկու նախարար լքել են Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ նոր վարչապետի նշանակումից հետո

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դևիդ Լեմին, ինչպես նաև ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը լքել են կառավարությունը՝ առանց սպասելու վարչապետ Էնդի Բերնեմի կաբինետի նոր կազմի հայտարարմանը:

Երկու քաղաքական գործիչներն էլ համարվում էին կառավարության նախկին ղեկավար Քիր Ստարմերի մոտ դաշնակիցները: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ նոր կաբինետում փոխվարչապետի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Լյուսի Փաուելը, իսկ Ֆինանսների նախարարությունն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ներքին գործերի ներկայիս նախարար Շաբանա Մահմուդը:

Էնդի Բերնեմը վարչապետի պաշտոնը ստանձնել է երկուշաբթի՝ փոխարինելով Քիր Ստարմերին, որը հրաժարական տվեց իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների ճնշումների ֆոնին՝ մայիսյան մունիցիպալ ընտրություններում կրած պարտությունից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031