Իրանը անցնել երկրի դեմ գործողությունների համար նախատեսված նավերին ու բեռներին թույլ չի տա Հորմուզի նեղուցով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ առ այն, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չեն թույլատրվի անցնել Հորմուզի նեղուցով, հայտնում է Mehr գործակալությունը:

Բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ակրամինիան ընդգծել է, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ «ահաբեկչական» զորքերը և տարածաշրջանում նրանց գործընկերները «լուրջ դժվարությունների» կբախվեն նեղուցում նավագնացության փորձերի ժամանակ:

«Պարսից ծոցի հարավային հատվածի որոշ երկրներ, որոնք տարիներ շարունակ օգտվել են այս ջրային ուղուց՝ միլիարդավոր դոլարների նավթ վաճառելու և ապրանքներ ներմուծելու համար, այսօր համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ Իրանին հարվածներ հասցնելու գործում,- հավելել է մամուլի քարտուղարը։- Նման գործողությունները բացարձակապես անարդար են, անընդունելի և չեն կարող շարունակվել այսուհետ»։

Այս հայտարարությունները հնչել են ռազմավարական ջրային ուղու շուրջ լարվածության շարունակվող էսկալացիայի ֆոնին, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031