«Նախապատրաստվել ենք՝ հավուր պատշաճի»․ Իրանը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման մասին

«Իրանն արձանագրում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ընդլայնվում է, ուստի նախապատրաստվում է՝ հավուր պատշաճի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ամերիկացիները անդադար նոր ռազմական տեխնիկա են բերում տարածաշրջան և զուգահեռ պնդում, իբրև ձգտում են կանգնեցնել պատերազմը։ Մենք շատ լավ հասկանում ենք ԱՄՆ-ի խաղի բնույթը, այդ պատճառով էլ հավուր պատշաճի նախապատրաստվել ենք»,- մասնավորապես, ասել է Ղալիբաֆը։

Ավելի վաղ Washington Post-ն էր գրել, որ ԱՄՆ պատրաստվում է նոր լայնածավալ գործողությունների՝ ընդդեմ Իրանի, այդ պատճառով էլ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ Իրանն արդեն իսկ «լայնածավալ պատերազմ է վարում»՝ ընդդեմ իր դեմ ագրեսիա ձեռնարկածների։

Նշենք, որ ԱՄՆ հուլիսի 8-ին վերսկսեց Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ ըստ էության, լիովին խախտելով հունիսի 18-ին Իրանի հետ կնքած հուշագրով սահմանված հրադադարը։ Իրանը պատասխան քայլեր ձեռնարկեց՝ հարվածներ հասցնելով մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան թիրախներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031