Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանություններն ու SOCAR-ը մոտ 500․000 դոլար են պարտք էլիտար գորգերի համար

Ադրբեջանի իշխանություններն ու պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի թուրքական դուստր ձեռնարկությունները, ինչպես հաղորդվում է, մոտ 500 000 դոլարի պարտք են կուտակել «Ազերխալչա» ԲԲԸ-ից պատվիրված թանկարժեք գորգերի դիմաց։ Այս մասին, հղում անելով ընկերության Ներքին փաստաթղթերին, հայտնում է Meydan TV-ն։

«Ազերխալչա»-ի 2025 թվականի տարեկան հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է հուլիսի 14-ին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը գորգերի և հարակից ապրանքների համար պարտք է 695000 մանաթ (410000 դոլար)։ Միևնույն ժամանակ, SOCAR-ի թուրքական «դուստրերի» ընդհանուր պարտքը «Ազերխալչա»-ին նմանատիպ ապրանքների համար կազմում է 107000 մանաթ (63000 դոլար)։

Նախագահի աշխատակազմը «Ազերխալչա»-ի պարտապանների ցանկում զբաղեցնում է առաջին տեղը, որին հաջորդում են SOCAR-ի դուստր կառույցները։

«Ազերխալչա»-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ պետական ընկերության դեբիտորական պարտքը հասել է 1 մլն մանաթի (590000 դոլար)՝ նախորդ տարվա 19000 մանաթի (11000 դոլար) համեմատ, գրում է OC Media-ն։

Փաստաթղթում նաև նշվում է, որ պարտքի աճը պայմանավորված է ինչպես պետական գերատեսչությունների ու ընկերությունների կողմից պատվերների ծավալի ավելացմամբ, այնպես էլ այդ պատվերների մի մասի չվճարմամբ։

Ըստ ամենայնի, SOCAR-ի և ադրբեջանական պետական ընկերությունների գնումների հետևանքով գոյացած պարտքերի նման խոշոր գումարները համեմատաբար նոր երևույթ են և չեն հիշատակվել նախորդ տարիների տարեկան հաշվետվություններում։

«Ազերխալչա» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին, և ընկերության արտադրանքը բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են օգտագործել որպես պաշտոնական նվերներ։

2026 թվականի ապրիլին Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել է Վրաստանի ազգային թանգարան և որպես նվեր հանձնել «Ազերխալչա»-ի արտադրության հինգ հազվագյուտ գորգ։ Գորգերի չափսերն ու արժեքը չեն հրապարակվել։

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական պետական ընկերությունները կամ պաշտոնական այլ մարմինները ժամանակին չեն կատարում իրենց ֆինանսական պարտավորությունները։

Վերջերս տեղի ունեցած միջադեպերից մեկում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանող կողմ է ճանաչվել ղրղզական շինարարական ընկերության հայցով, երբ գերատեսչությունը ամբողջությամբ չէր վճարել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում զբոսայգու կառուցման համար։ Հաղորդվում է, որ նախարարությունն այդ նախագծով ավելի քան 3 մլն դոլարի պարտք ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031