Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն
Իզմիթի շրջանի քաղաքապետարանում իրականացվող քննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավար Ֆաթմա Քափլան Հյուրրիեթին և նրա ամուսնուն՝ Մուրաթ Հյուրրիեթին, հայտնում է Haber Global-ը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ Ֆաթմա Քափլան Հյուրրիեթից և նրա ամուսնուց բացի՝ ևս 31 կասկածյալի ձերբակալման օրդեր է տրվել։ Նրանցից 28-ն այս պահին արդեն ձերբակալվել են։
Տվյալների համաձայն՝ քննության շրջանակում ոստիկանությունն առավոտյան խուզարկություններ է անցկացրել Իզմիթի քաղաքապետարանի շենքում և Ֆաթմա Քափլան Հյուրրիեթի բնակարանում։
Ստամբուլի դատախազության հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներին, այդ թվում՝ քաղաքապետին և նրա ամուսնուն, մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ձևավորելու, կաշառակերության և թենդերների անցկացման ընթացքում խարդախությունների համար։
Դատախազության ցուցումով հուլիսի 20-ին իրավապահ մարմինները միաժամանակյա գործողություններ են իրականացրել Անթալիայում, Քըրըքքալեում, Իզմիթում, Ստամբուլում և Անկարայում։

