Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ անմիջական շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների արտգործնախարարների միջև հնարավոր շփումները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ոչ, վերջին օրերին մեր գծով շփումներ չեն եղել», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպման մասին:

«Արտգործնախարարության և դիվանագիտական ​​​​գերատեսչությունների միջև, իհարկե, հիմնականում տեխնիկական շփումներ իրականացվում են, սակայն եթե արտաքին գործերի նախարարների մակարդակով շփում լինի, ապա մենք միայն կողջունենք դա», – ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ Ռուսաստանը նաև պատրաստ է Եվրոպայի երկրների հետ երկխոսության:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպիններ մեկնելիս, որտեղ նախատեսվում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներ, հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպելու իր ռուս և չինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հետ, որոնք նույնպես առաջիկա օրերին կլինեն Մանիլայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031