Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը և Սաուդյան Արաբիայի վարչապետ, թագաժառանգ Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահի գրասենյակը։

Թագաժառանգը հաստատել է Սաուդյան Արաբիայի Թագավորության աջակցությունը Լիբանանին։ Նա վերահաստատել է իրենց վճռականությունը Լիբանանի համար անհրաժեշտ բոլոր ոլորտներում օգնություն ցուցաբերելու հարցում՝ լիբանանյան կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակներում։

Թագաժառանգը նախագահ Աունին հրավիրել է այցելել Սաուդյան Արաբիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկելու համար։

Նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզին՝ Լիբանանի նկատմամբ ցուցաբերած աջակցության և նրա տնտեսությունն ամրապնդելու համար ձեռնարկած միջոցառումների համար:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Թագավորություն այցելելու հրավերի համար և ընդունել այն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031