Բաժիններ՝

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

«Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշել է տնօրենը։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։

Հավելենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ։

Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031