Ռուբիոն հայտնել է, որ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքներին, թե Պեկինը փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք ակնկալում ենք, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին», — նրա խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը։

Ռուբիոն հավելել է նաև, որ չինական կողմը շարունակում է մասնագետների պատվիրակություններ ուղարկել ԱՄՆ՝ այցին պատշաճ նախապատրաստվելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031