Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարության մեջ։
«ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է Իրանում՝ Դարքհովինում, նախատեսվող ատոմակայանի շինհրապարակի վրա գիշերվա ընթացքում տեղի ունեցած հարձակման մասին հաղորդումները։ Կայանը գտնվում է շինարարության ամենավաղ փուլերում և ԱԷՄԳ-ի վերջին այցի ժամանակ այնտեղ միջուկային նյութ չի եղել։
Թեև հաղորդված հարձակումը որևէ ճառագայթային վտանգ չի ներկայացնում, սակայն ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին վերստին կոչ է անում ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում»,- ասվում է հայտարարության մեջ։

