Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման աշխատանքների շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ։
«Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,-ասաց նա:
Սեդրակյանը նաև տեղեկացրելց, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, մնում է Կառավարության կողմից անհրաժեշտ ֆինանսավորումը:

