Բաժիններ՝

Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել

Պերուում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ղեկավարը։

Պերուի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 5,1 և 3,7 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Խունին շրջանի Չուպակա նահանգում, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայից մոտ 300 կիլոմետր դեպի արևելք։

Կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 24 կիլոմետր, իսկ երկրորդինը՝ 18 կիլոմետր խորության վրա։

Պերուի Ազգային քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ղեկավար Լուիս Վասկեսը տեղական Exitosa ռադիոկայանին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ամբողջությամբ ավերվել է շուրջ 48 տուն, ևս 18-ը վնասվել է։ Դրա հետևանքով տուժել է շուրջ 300 մարդ, որոնց ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով վրաններ են տրամադրվել։

Կա մտավախություն, որ փլված կառույցների տակ շարունակում են մնալ մարդիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031