Բաժիններ՝

Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը, հուլիսի 19-ին հայտարարել են իրենց չորրորդ երեխայի ծնվելու մասին։ Associated Press գործակալությունը նշում է, որ այս երեխան դարձել է ավելի քան 150 տարվա ընթացքում ԱՄՆ գործող փոխնախագահի ընտանիքում ծնված առաջին երեխան։

Վենսը երեխայի ծննդյան մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով իր և կնոջ կողմից ստորագրված հայտարարությունը։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է մեր որդին՝ Ալեք Նիլ Վենսը։ Ուշան և երեխան առողջ են և իրենց լավ են զգում, իսկ մեր երեխաները անհամբեր ու մեծ ուրախությամբ դիմավորել են իրենց փոքր եղբորը»,- նշված է հայտարարության մեջ։

Զույգը նաև շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնի բժիշկներին և անձնակազմին, ինչպես նաև Սպիտակ տան բժշկական թիմին։

Զույգը մինչ սա ուներ երեք երեխա՝ 9-ամյա Իվենը, 6-ամյա Վիվեկը և 4-ամյա Միրաբելը։

Վենսի կինն ու երեխաները նրան ուղեկցել էին 2026 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031