ԱՄՆ պետքարտուղարը պատրաստ է հանդիպել Սերգեյ Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն պատրաստ է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուբիոն այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով ռուս և չինացի գործընկերների հետ հնարավոր շփումների մասին հարցին։
Ռուբիոյի խոսքով՝ հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա:
Նա հուլիսի 19-23-ը կմեկնի Ֆիլիպիններ: Այցի ընթացքում կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գծով միջոցառումներին:

