«Պոբեդա» ավիաընկերության` Մոսկվա-Գյումրի կանոնավոր չվերթ իրականացնող ինքնաթիռը հասել է Հայաստան, բայց արկածներով
«Պոբեդա» ավիաընկերության` Մոսկվա-Գյումրի կանոնավոր չվերթ իրականացնող ինքնաթիռը հասել է Հայաստան, բայց արկածներով:
Սկզբում օդանավը թեքվել է դեպի Երևան՝ մոտենալով Գյումրիին, ապա պտտվել Հայաստանի վրայով՝ հասնելով Թուրքիայի հետ սահման։ Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղևորվել է դեպի Գյումրի՝ որոշ ժամանակ անհետանալով ռադարներից և բարեհաջող վայրէջք կատարել:
Պաշտոնական կառույցների կողմից դեռևս մեկնաբանություններ չկան:

