Լեհ զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ

Լեհաստանի զինված ուժերը հուլիսի 13-14-ը պլանային զորավարժություններ կանցկացնեն երկրի հյուսիսարևելյան հատվածում՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ: Այս մասին հայտնել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը։

«Այս տարվա հուլիսի 13-14-ը Լեհաստանի հյուսիսարևելյան հատվածում կանցկացվեն Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին ստորաբաժանումների պլանային զորավարժություններ։ Զորավարժությունների նպատակն է մարտունակության պահպանումն ու մարտական հմտությունների կատարելագործումը»,- ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Լեհաստանի ռազմական գերատեսչությունը չի բացահայտել մանևրների անցկացման ստույգ վայրը, ինչպես նաև չի հայտնել, թե որ ստորաբաժանումներն ու սպառազինության ինչ տեսակներ են ներգրավվելու զորավարժություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031