Բաժիններ՝

Երևանում փտած ծառի ընկնելու հետևանքով մահացած մոպեդավարը Թուրքմենստանի քաղաքացի էր. ԶԼՄ

Երևանում փտած հաստաբուն ծառի ընկնելու հետևանքով մահացած մոպեդավարը Թուրքմենստանի քաղաքացի է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշենք, որ հուլիսի 11-ին Երևանի Աշտարակի խճուղում հաստաբուն ծառն ընկել էր ընթացող մեքենայի և մոպեդի վրա։ Դեպքի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։

«Մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ Honda–ն վարել է Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը»,– գրում է կայքը։

Հայտնում են նաև, որ ՔԿ–ում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման դեպքի առնչությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031