Բաժիններ՝

Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ

Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

«Volkswagen»-ի վարորդը, ով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031