Պուտինը մինչև սեպտեմբեր «հնարավորությունների պատուհան» ունի, որից հետո ստիպված կլինի կտրուկ բարձրացնել խաղադրույքները. The Independent

Ռազմական վերլուծաբան Ռոբերտ Ֆոքսի կարծիքով՝ Կրեմլը հույս ունի առաջիկա երկու ամսվա ընթացքում պատերազմում բեկում մտցնել, և այդ պատճառով գործում է ավելի ու ավելի ագրեսիվ՝ թե՛ Ուկրաինայի դեմ, թե՛ դրա սահմաններից դուրս։

Պարբերականն ուշադրություն է հրավիրում միանգամից մի քանի գործոնների վրա. ՆԱՏՕ-ի երկրների դեմ ռուսական սադրանքների ուժեղացում, նավատորմի և հետախուզության ակտիվություն եվրոպական ջրերում, ինչպես նաև տեղեկատվական հարձակումներ Բալթյան երկրների դեմ։

Միաժամանակ, հենց Ռուսաստանի ներսում աճում են սեփական խնդիրները՝ վառելիքի դեֆիցիտից մինչև կապի և ինտերնետի խափանումներ։

Եթե մինչև աշուն չհաջողվի հասնել ցանկալի արդյունքի, Պուտինը, հավանաբար, ստիպված կլինի գնալ ավելի արմատական միջոցների՝ նոր լայնամասշտաբ մոբիլիզացիայից մինչև լիարժեք ռազմական դրության մտցում և երկրի ավելի կոշտ տեղափոխում ռազմական ռելսերի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031