Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել

Հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա ուղղված ևս յոթ անօդաչու սարք, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ըստ նրա, օրվա սկզբից Մոսկվայի շրջանում ընդհանուր առմամբ խոցվել է 21 ԱԹՍ։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Մոսկվայի մարզում հայտարարել էր «անօդաչուների վտանգի» ռեժիմ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ է տրվել չմնալ պատուհանների մոտ, իսկ անհրաժեշտության դեպքում անցնել ապաստարաններ։ Գերատեսչությունը նաև նախազգուշացրել է բջջային ինտերնետի աշխատանքի հնարավոր խափանումների մասին։

Անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի շրջանում օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել։ Ռոսավիացիան հայտնել է թռիչքների ժամանակացույցում հնարավոր փոփոխությունների մասին։ Ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ գործում էին «Վնուկովո» օդանավակայանի շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031