Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմինը
Այսօր Տավուշի մարզում գտնվող Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը»,–գրում է կայքը։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը քաղաքացիները գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն անզգուշաբար ընկել է գետը և գլուխը հարվածել քարերին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

