Գագիկ Ծառուկյանի աղջիկը՝ Էմմա Ծառուկյանը, նոր հրապարակում է արել

Այս օրերին  մեծ պատասխանատվություն է լինել այն մարդու աղջիկը, ում անունը հազարավոր մարդկանց աղոթքներում է․ գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աղջիկը՝ Էմմա Ծառուկյանը։

«Մարդու ամենամեծ հարստությունը նրա թողած հետքն է և Աստվածային Սերը։

Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատ շատերի համար միայն անուն չէ, այլ  ձեռք մեկնած օգնություն, հավատ ու մարդկային վերաբերմունք։

Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ անհնար է մարդկանց սրտերից խլել այն սերը, որը նա տարիներով վաստակել է։

Ես ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ Հայաստանում ապրող, թե Հայաստանի սահմաններից դուրս, որոնք աղոթում են, աջակցում և Հորս կողքին են։

Ես այսօր միայն մեկ աղոթք ունեմ.

Թող Աստծո արդարությունը չուշանա, թող այն օրը շուտ գա, երբ ես նորից կգրկեմ Հորս:

Շնորհակալ եմ բոլորիդ:

Ձեր սերը,  հավատն ու  աղոթքները ես երբեք չեմ մոռանա։

Ինչպես Հայրս է ասում՝ Աստված պահապան բոլորիս»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031