Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Մայիսի սկզբից ի վեր ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:՝
«Մայիսի սկզբից ի վեր ամերիկացի զինվորականներն աջակցել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 միլիոն բարել անմշակ նավթի հաջող տարանցմանը», – նշված է հրամանատարության հայտարարության մեջ X-ում։ Գործակալությունը նաև հանդես է եկել իրանական պետական զանգվածային լրատվամիջոցների այն պնդումների հերքմամբ, թե առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով այժմ տեղի է ունենում միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հավելել են CENTCOM-ում։
Bloomberg գործակալությունը նշել է, որ այս շաբաթ Իրանին ԱՄՆ-ի վերջին հարվածների ֆոնին Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը գրեթե ամբողջությամբ դադարել է:

