Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում «Ծնողական ժամ» կարգավորումը։

ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, թե ինչ է իրենից ենթադրում վերոնշյալ կարգավորումը․

Ի՞նչ է սա նշանակում․ աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը․ «Ծնողական ժամ»-ը տրամադրվում է հետևյալ ծավալով․

Ինչպե՞ս օգտվել․ «Ծնողական ժամը» տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

Կարևոր է իմանալ․ «Ծնողական ժամի» կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031