Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 625-ի՝ մեկ օրում ավելանալով 25-ով։ Այս մասին ասվում է կառավարության ամենօրյա տեղեկագրում։

Հիվանդացածների թիվը կազմում է 1 792 կամ 33-ով ավելի, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 34,9%։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է 764 հիվանդ։

Վերջին երեք շաբաթներին ախտահարվածների հետ շփված անձանց հսկման ցուցանիշը կազմում է 78,6%։

Կոնգոյի առողջապահության նախարար Սամյուել Ռոժե Կամբան հայտնել է, որ էբոլայով հիվանդության դեպքեր են հայտնաբերվել նաև երկրի արևելյան Չոպոյի և Վերին Ուելեի նահանգներում։

Նախարարը նշել է, որ այդ նահանգներից յուրաքանչյուրում գրանցվել է էբոլայով ախտահարման երկուական դեպք։

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031