Մրցույթ է հայտարարվել․ ՆԳՆ-ն՝ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու մասին
ՀՀ ներքին գործերի նախարարությունը մրցույթ է հայտարարել պանորամային տանիքներով «Geely Galaxy E8» մեքենաների վրա առկայծող փարոսիկների տեղադրման համար։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են գերատեսչությունից։
«Մրցույթն ընթացքի մեջ է, այս պահին հայտերի գնահատում է իրականացվում»,- նշել են ՆԳՆ-ից։
Նախարարությունից չհստակեցրին, թե կոնկրետ քանի մեքենայի վրա պետք փարոսիկներ տեղադրվեն։

