ՀՕՊ–ն այս գիշեր 376 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում. ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 376 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 9-ի ժամը 20:00-ից հուլիսի 10-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ միջոցները 376 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Ազովի ծովի ջրային տարածքի երկնքում»,– ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031