ԱՄՆ նախագահն Անկարայում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է խոսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի ուշ՝ նույն օրը: Իր մտադրության մասին նա հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին գտնվելու ժամանակ, հաղորդում է CNN-ը:

Երկկողմ հանդիպման ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել Թրամփին, և նա առաջարկել է դրանցից մեկը հասցեագրել Ռուսաստանի ղեկավարին:

«Դուք հա՞րց ունեք Պուտինին»,- ասել է ԱՄՆ նախագահը, ինչը որոշակի շփոթմունք է առաջացրել ներկաների շրջանում, քանի որ կարող էր թվալ, թե նա շփոթել է Զելենսկուն Պուտինի հետ:

Թրամփն անմիջապես հստակեցրել է իր խոսքերը՝ հայտարարելով. «Տվեք մեզ հարց ոչ թե Զելենսկու, այլ Պուտինի համար: Որովհետև ես այսօր խոսելու եմ նրա հետ»:

Թրամփի և Պուտինի վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին և տևել էր մոտ 90 րոպե:

Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ զրույցի ընթացքում Թրամփը կրկին առաջարկել է աջակցել հակամարտության դադարեցման համար լուծում գտնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031