Եվրոպան կարող է պաշտպանել ինքն իրեն, բայց միայն ԱՄՆ-ի օգնությամբ. Նիդեռլանդների վարչապետ

Եվրոպական երկրներն ընդունակ են ինքնուրույն ապահովել մայրցամաքի պաշտպանությունը, սակայն այդ հարցում ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ դուրս բերելու ԱՄՆ բոլոր զորքերը Եվրոպայից, եթե ԵՄ-ն հրաժարվի աջակցել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերին։

«Վերջին ամիսներին մենք ցույց տվեցինք, որ լիովին ընդունակ ենք ինքնուրույն պաշտպանել այս մայրցամաքը։ Բայց, իհարկե, ամերիկացիների օգնությամբ»,- Յեթենի խոսքերն է մեջբերում ANP գործակալությունը։

Միաժամանակ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ եվրոպական երկրները վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են իրենց ներդրումը ՆԱՏՕ-ում։

«Մենք եռապատկել ենք պաշտպանական ծախսերը։ Այլ երկրներ նույնպես զգալիորեն ավելացրել են դրանք։ Իսկ վերջին օրերին մենք տեսանք եվրոպական դաշնակիցների միջև ռազմական համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր»,- նշել է նա։

Յեթենը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պահպանումը բխում է Վաշինգտոնի շահերից։ Նա ընդգծել է, որ եվրոպական դաշնակիցները տնօրինում են «առանցքային նշանակություն ունեցող հնարավորություններ» Միացյալ Նահանգների համար, իսկ ամերիկյան և եվրոպական ընկերություններն ավելի ու ավելի սերտ են համագործակցում պաշտպանական արդյունաբերության զարգացման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031